Հունաստանում 14-օրյա կարանտին են սահմանել բոլոր ժամանողների համար - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

Հունաստանում 14-օրյա կարանտին են սահմանել բոլոր ժամանողների համար




Հունաստան բոլոր ժամանողները պետք Է պարտադիր կարգով 14-օրյա կարանտին անցնեն: Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Արիստոտելիա Պելոնին բրիֆինգում, որը նվիրված Էր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին: Ճեպազրույցին լրագրողներ ներկա չեն եղել, այն հեռարձակվել Է You-Tube-ով:

Պելոնին ասել Է, որ երկիր վերադարձած բոլոր հույները պարտադիր կարգով տներում ինքնամեկուսացման պայմաններում են գտնվում 14 օրվա ընթացքում: Ճշտող հարցին՝ այդ միջոցը վերաբերում Է արդյոք Հունաստան ժամանող երրորդ երկրների քաղաքացիներին, նա ասել Է. «Դա վերաբերում Է բոլոր նրանց, ովքեր ժամանում են»: Հունաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են մարտի 15-ին, երկրում կորոնավիրուսով վարակվել Է 331 մարդ:


Հիվանդանոցներում Է գտնվում 51 մարդ, որոնցից ութի վիճակը ծանր Է: Տասը մարդ ապաքինվել Է եւ դուրս գրվել, չորսը մահացել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Комментариев нет: