Չինաստանում 1318 մարդ ապաքինվել է կորոնավիրուսից մեկ օրում - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/14/2020

Չինաստանում 1318 մարդ ապաքինվել է կորոնավիրուսից մեկ օրում



Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել է յոթով, վարակվածների թիվն ավելացել է ութով, ապաքինվել է եւս 1318 մարդ: Այդ մասին մարտի 13-ին հայտնել է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն:

Կոմիտեի տվյալներով՝ ախտահարվածների թիվը կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման ամբողջ ժամանակաշրջանում հասել է 80 հազար 813-ի, նրանցից ապաքինվել են 64 հազար111-ը, մահացել է 3176 մարդ: Ինչպես նշել են պետկոմիտեում, Հուբեյի կենտրոնական նահանգում, որտեղ շարունակվում է հիվանդության գլխավոր օջախի վերացումը, վերջին 24 ժամվա ընթացքում վարակվել է հինգ մարդ, բոլորն էլ Ուհանում: Նահանգում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 66 հազար 786-ի:
  
Մահվան դեպքերը Հուբեյում անցած օրվա ընթացքում ավելացել են վեցով (բոլորն էլ Ուհանում)՝ մինչեւ 3062: ապաքինվածների թիվն ավելացել է 1255-ով՝ մինչեւ 51 հազար 553: Մյուս երկրներից կորոնավիրուսով վարակման բերովի դեպքերի ընդհանուր թվաքանակը Չինաստանում հասել Է 878-ի: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում: 

Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում:

Комментариев нет: