«Էջմիածնում 129 մարդու մոտ ջերմություն է գրանցվել». Վարչապետը մանրամասներ ներկայացրեց վարակված 30 անձանց մասին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

«Էջմիածնում 129 մարդու մոտ ջերմություն է գրանցվել». Վարչապետը մանրամասներ ներկայացրեց վարակված 30 անձանց մասին



Այս պահի դրությամբ մենք ունենք կորոնավիրուսի 30 դեպք, որից 19-ը Էջմիածնի հետ փոխկապակցված անձինք են, մեկ հոգի բուժվել է: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մնաց 10-ը, որից երեքը «Գոլդեն Փելիսում» մեկուսացված անձինք են, այդ թվում առաջին կինը: Մնաց 7-ը, որից երեքը արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերված դեպքերն են, որի հետ կապված մենք հիմա մեկուսացման  աշխատանքներ ենք իրականացնում:

Լավ լուրն այն է, որ մենք այս պահի դրությամբ ախտորոշել ենք մի շարք մարդկանց եւ Առողջապահության նախարարն ասում է, որ կարող ենք հույս ունենալ, որ այնտեղ վարակի ավելի լայն տարածում չունենք: Մնացած 4 դեպքերը առանձին դեպքեր են»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով, Էջմիածնում 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել. «Մենք նրանց խնդրել ենք վերադառնալ տտուն եւ ինքնամեկուսանալ: Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել դրա համար: Այն, որ իրենք ջերմություն ունեն, դեռ ոչ մի բան չի նշանակում»:

Комментариев нет: