Մեղրիում կորոնավիրուսով վարակվածը մարտի 10-ին էր վերադարձել Իտալիայից, տանը մեկուսացված է եղել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

Մեղրիում կորոնավիրուսով վարակվածը մարտի 10-ին էր վերադարձել Իտալիայից, տանը մեկուսացված է եղել


Կորոնավիրուսով ախտորոշված՝ Մեղրիի քաղաքացին մարտի 10-ին է վերադարձել Իտալիայից:


Այս մասին NEWS.am-ին հայտնել Է Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը:


«Որպես տուրիստ է գտնվել Իտալիայում, իսկ գալու օրվանից տանը մեկուսացված է եղել: Տաքություն է ունեցել, «Շտապօգնություն» կանչել, դիմել Մեղրիի հիվանդանոց, մեկուսացրել են ինֆեկցիոն բաժանմունքում, թեստ արել»,- ասել է նա՝ նշելով, որ տղամարդու ընտանիքն է միայն մեկուսացված սեփական տանը, քանի որ վերադարձից հետո տղամարդը միայն նրանց հետ է շփվել:


Комментариев нет: