10 հետաքրքիր սեքս-տերմին (18+) - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/01/2020

10 հետաքրքիր սեքս-տերմին (18+)


Bravo.am-ը գրում է. Սեքսն այն գործունեություններից է, որը մեր կյանքում կա անընդհատ, եթե ոչ փաստացի, ապա նվազագույնը՝ մտքերում: Ահա սեքսուալ ոլորտից տասը բառ, որոնք արժե իմանալ, դրանցով հարստացնել բառապաշարը, լսելիս կամ կարդալիս հասկանալ: Կիրառելն՝ ըստ ճաշակի, հետաքրքրությունների ու մտածելակերպի:



Ֆրիկցիա

Ծագում է լատիներեն «frictio» բառից, որը թարգմանաբար նշանակում է «շփում»: Ֆրիկցիան, պարզ ասած, սեռական ակտի ընթացքում սեռանդամը մտցնել-հանելու գործողությունն է: Ֆրիկցիաներից է բաղկացած ֆրիկցիոն փուլը՝ սեռանդամը ներմուծելուց մինչեւ սերմնաժայթքում: Ֆրիկցիաները կարող են տարբերվել՝ ըստ հաճախականության, ամպլիտուդի, ինտենսիվության ու ռիթմի: Ըստ ժամանակակից մոտեցման՝ ֆրիկցիաների նորմալ նվազագույն թիվը 68-ն է` 1 րոպե 14 վայրկյանում: Իսկ նորմալ առավելագույնը՝ 270-ը` 3 րոպե 34 վայրկյանում (որեւէ հատուկ տեխնիկա չկիրառելու պայմանով): Տղամարդի՛կ, այժմ դուք գիտեք՝ ինչի ձգտել:

Անիլինգուս

Բառակազմությունը լատիներենից է. «anus»` հետանցք, «lingo»` լիզել: Հոմանիշներից ամենահայտնին րիմինգն է՝ անգլ. «rimming»-ից: Սա սեքսուալ գործողություն է, որի նպատակը լեզվով կամ շուրթերով անուսը խթանելու միջոցով սեքսուալ գրգիռ առաջացնելն է: Ներկայում դեռ պահպանվում է խորշանքն այս փորձառության նկատմամբ: Ինչո՞ւ: Անցյալում մեղք ու այլասերություն էին համարվում սեքսի այն բոլոր տեսակներն ու հատվածները, որոնք բազմանալու ֆունկցիա չունեն: Հիշենք նաեւ, որ դարեր շարունակ, օրինակ, Արեւմտյան Եվրոպայում մարդկանց հիգիենան ծայրահեղ ցածր մակարդակ ուներ. չկային սանհանգույցներ, մարդիկ բաղնիք շատ հազվադեպ էին այցելում: Ըստ այդմ, այս գործողությունը չէր կարող հաճելի լինել: Իսկ մեր դարում պետք է երկու բան հաշվի առնել. եթե անիլինգուսի սիրահար եք, ապա ստիպված կլինեք ախտահանել այդ հատվածը: Ինչպես նաեւ, անիլինգուսի ու կունիլինգուսի համատեղման դեպքում աղիքային միկրոֆլորայի մասնիկները տեղափոխվում են հեշտոցի տարածք, այդպիոսով, վարակիչ-բորբոքային երեւույթները գրեթե անխուսափելի են:



 Վուայերիզմ

Սա մի հետաքրքրաշարժ սեքսուալ դեւիացիա է (այսինքն՝ ընդունված նորմերից շեղում): Երբ անձը գրգռվում է սեքսով զբաղվող մարդկանց կամ նրանց ինտիմ գործողություններին (հանվել, լոգանք ընդունել, ինքնաբավարարմամբ զբաղվել) հետեւելիս: Ամենահայտնի վուայերիստներից էր հռչակավոր սյուրռեալիստ Սալվադոր Դալին: Այս դեւիացիան վառ արտահայտված է նաեւ իր կտավներում:

«Ոսկե անձրեւիկ»

Սա նույնպես սեքսուալ ու որոշակիորեն տարածված դեւիացիա է: Ունի հոմանիշ՝ ուրոֆիլիա: Այս միջոցառման դեպքում անձը սեքսուալ հաճույք է ստանում զուգընկերոջ մարմնին միզելուց կամ հակառակը՝ երբ իր մարմնին են միզում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Комментариев нет: