Քանի դեռ Սերժը չի նստել Քոչարյանի կողքին, ունենալու ենք Մարտի 1-ի դատավարություն կոչվող մեքսիկա-բրազիլական սերիալ - Erevan.live

Լրահոս

3/11/2020

Քանի դեռ Սերժը չի նստել Քոչարյանի կողքին, ունենալու ենք Մարտի 1-ի դատավարություն կոչվող մեքսիկա-բրազիլական սերիալ





«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանի և փաստաբան Արա Ղարագյոզյանի հետ:


Նիստը նախագահող Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 17-ին:


Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մարտի 8-ին տեղափոխվել է նախ «Նաիրի», այնուհետև՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչու Քոչարյանին չեն տարել քաղաքացիական բժշկական կենտրոն:

«Նախ՝ պետք է անդրադառնանք այն հարցին, թե արդյոք որևէ հիվանդանոց տեղափոխելը կապված է Ռ. Քոչարյանի առողջական խնդրի հետ, թե պայմանավորված արհեստականորեն դատական նիստերը հետաձգելու մարտավարությամբ:

Ռ. Քոչարյանը եթե քաղաքացիական կամ որևէ այլ հիվանդանոց էլ տեղափոխվեր, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կարծում եմ՝ նրան հիվանդանոց տեղափոխելը դատական նիստերը հետաձգելու իրենց հերթական ստրատեգիան է: Այս մարդիկ չեն թողնում, որ բուն դատաքննության փուլ մտնեն»:

Արա Ղարագյոզյանն ընդգծեց, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, երբ որևէ անձին սրտի արագ աշխատանքի կամ ճնշման բարձրացման դեպքում քաղաքացիական հիվանդանոց կամ դատապարտյալների հիվանդանոց չեն տեղափոխում. «Ցանկացած պահի, երբ ուզում են դատական նիստը ձգձգել, կա՛մ պաշտպանական կողմն է իր դերում, կա՛մ Քոչարյանը»:


Մեր զրուցակիցների կարծիքով՝ «քանի դեռ Սերժը չի նստել Քոչարյանի կողքին, ունենալու ենք Մարտի 1-ի դատավարություն կոչվող մեքսիկա-բրազիլական սերիալ»:

Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր