Մարդիկ ընդդեմ վիրուսների՝ 1-0. վակցինացիա. «ՀակաԱռասպել» - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

Մարդիկ ընդդեմ վիրուսների՝ 1-0. վակցինացիա. «ՀակաԱռասպել»


«Եթե պատվաստեք ձեր երեխային՝ նա կարող է Աուտիզմ ձեռք բերել», «նրա իմունիտետը կվնասվի», «դուք կհարստացնեք միջազգային դեղագործական ընկերություններին, որոնք իրականում թույն են արտադրում»... Նման պնդումներ հաճախ ենք լսում, նման բովանդակությամբ հոդվածները գրեթե ամեն օր վեր ու վար են անում մեր ֆեյսբուքյան էջերում:

Լրատվական ռադիոյի եթերում մեկնարկում է նոր հաղորդաշար՝ «ՀակաԱռասպել», որի շրջանակում գիտնականների հետ կխոսենք մեր շրջապատի, առողջության, քաղաքականության և կյանքի վերաբերյալ հասարակության մեջ տարածված տարբեր պնդումների և կարծրատիպերի մասին: Կփորձենք հասկանալ, թե ինչ է ասում այս կամ այն հարցի մասին գիտությունը:
Հաղորդաշարի այս թողարկմանը պատվաստումների մասին հարցրել ենք թեմայից իսկապես հասկացողին, և պարզել իրականությունը: Տաղավարում վիրուսաբան Հովակիմ Զաքարյանն է:

Комментариев нет: