Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր. մանրամասներ - Erevan.live

Լրահոս

2/15/2020

Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր. մանրամասներ


ArmLur.am-ին հայտնի  դարձավ, որ զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ էր: Ավարտել է Գորիսի թիվ 1 դպրոցը: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Մասնագիտությամբ ծրագրավորող էր: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

 Թե ինչ հանգամանքներում է մահացել  Հայկ Ասրյանը, դեռևս հայտնի չէ: 23-ամյա պայմանագրային զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է։



Կատարվում են համապատասխան քննչական գործողութուններ։

Արցախի ՊԲ-ն պաշտոնապես հաստատել է 23-ամյա զինծառայողի մահվան փաստը՝ հրապարակելով որոշ մանրամասներ:

Նա Հայկ Ասրյանն է՝ ՊԲ պայմանագրային զինծառայող, ծնված՝ 1997թ.-ին:

 Զինծառայողը փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել :

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է ՊԲ հաղորդագրությունում:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր