Երթուղայինի վթարից տուժածներն ունեն միջին ծանրության կոտրվածքներ. ԱՆ - Erevan.live

Լրահոս

2/05/2020

Երթուղայինի վթարից տուժածներն ունեն միջին ծանրության կոտրվածքներ. ԱՆ



Երթուղայինի վթարից տուժածներն ունեն միջին ծանրության կոտրվածքներ. ԱՆՀեղինակ՝ Ասպրամ Սարատիկյան
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություններ է հայտնել այսօր Երևանում երթուղային տաքսու վթարից տուժածների վերաբերյալ:

«Փետրվարի 5-ին առողջապահության նախարարությունը հաղորդում է ստացել, որ 99 համարի երթուղային տաքսին վթարի է ենթարկվել, և կան տուժածներ:


Նրանցից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ:

Բացի այդ, 3 տուժած տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` կրկին միջին ծանրության կոտրվածքներով:

Ներկայում բոլոր տուժածները ստանում են ահրաժեշտ առաջին բուժօգնություն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են նախարարությունից:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր