Ես եւ եղբայրս ցուցմունք չենք տվել. Ռոբերտ Քոչարյանի որդիները ՀՔԾ-ում որպես վկա հարցաքննվել են - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

2/26/2020

Ես եւ եղբայրս ցուցմունք չենք տվել. Ռոբերտ Քոչարյանի որդիները ՀՔԾ-ում որպես վկա հարցաքննվել են




ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները՝ Սեդրակ եւ Լեւոն Քոչարյանները որպես վկա ՀՔԾ-ում հարցաքննվել են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Քոչարյանը։

Նա հայտնեց, որ կանչվել են հարցաքննության՝ «5-րդ ալիքի» սեփականատեր Արման Թավադյանի գործով. «Ես եւ եղբայրս ցուցմունք չենք տվել, քանի որ բազմիցս հայտարարել էինք այդ կառույցի հանդեպ մեր վերաբերմունքը. իր պետից սկսած անմեղության կանխավարկած են խախտել»։

Քոչարյանը նշեց, որ հարցաքննությունը տեւել է մոտ 20 րոպե։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։

Նրան կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Комментариев нет: