«Սերն այնպիսի զգացում է, որը գոնե մեկ անգամ արժե ապրել»․ Լիլիթ Հովհաննիսյան - Erevan.live

Լրահոս

2/17/2020

«Սերն այնպիսի զգացում է, որը գոնե մեկ անգամ արժե ապրել»․ Լիլիթ Հովհաննիսյան


Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։


Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է քնքուշ ու նուրբ կերպարում։ Կադրում Լիլիթը կրում է բեժ երանգի, մարմինն ընդգրկող հագուստ։ Լիլիթի վարսերն արձակված են, նա նուրբ շպար է ընտրել։ Հրապարակմանը կից դիմելով իր հետեւորդներին ու երկրպագուներին երգչուհին գրել է․«Քանի որ սիրահարվածներն այսօր սիրային մաղթանքների պակաս ու կարիք չունեն (որովհետև նրանք ունեն ԳԼԽԱՎՈՐԸ, դրա համար ես ուզում եմ հենց իմ չսիրահարված հետևորդներին ցանկանալ շուտափույթ կերպով գտնել իրենց սերը՜՜՜՜՜ Դա մի այնպիսի զգացում է, որը գոնե մեկ անգամ արժե ապրել»։


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր