Չինացի բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոց են գտել - Erevan.live

Լրահոս

2/14/2020

Չինացի բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոց են գտել


Չինացի բժիշկները մշակել են 2019-nCov կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման արդյունավետ եղանակ: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի պետական ունեցվածքի վերահսկման եւ կառավարման կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


Հիվանդներին սկսել են փոխներարկել այդ հիվանդությունից ապաքինված դոնորների արյան պլազմա: Այդ մեթոդը թույլ Է տվել փրկել օրհասական վիճակում գտնվող արդեն տասնյակից ավելի հիվանդների. նրանց վիճակի բարելավում Է տեղի ունեցել բուժընթացից արդեն 12 – 24 ժամ անց:
  
Ապաքինվողների արյան մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ՝ մեծ քանակությամբ հակամարմիններ: Ճշտվում Է, որ կենսանյութն անցնում Է հատուկ ընթացակարգ, որի ժամանակ դրանում գտնվող վիրուսն ակտիվազերծվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր