Առաջին բանը, որ մտածեցի, երբ իմացա, որ հղի եմ՝ գրողը տանի, ես նոր էի նիհարել. Գոհար Ավետիսյան - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

2/13/2020

Առաջին բանը, որ մտածեցի, երբ իմացա, որ հղի եմ՝ գրողը տանի, ես նոր էի նիհարել. Գոհար Ավետիսյան


  
Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Առաջին բանը, որ ես մտածեցի, երբ իմացա, որ հղի եմ՝ գրողը տանի, ես նոր էի նիհարել, ապա ես չէի կարողանում հավատալ, որովհետև, թվում էր, որ իմ՝ մայր դառնալու երզանքն ու հույսը վաղուց մարել է, և դա անհնար է։ 


Մի խոսքով՝ ինձ պետք եկավ 2-3 շաբաթ, որպեսզի գիտակցեմ՝ ինչ է կատարվել, և որ սկսվել է մի շրջան, որին ամբողջ կյանքս սպասել եմ։ Բնակարանը, որը ես վարձակալել եմ (իմը հիմա վերանորոգվում է), զարդարել են հազարավոր հայելիներով, հիմա ամեն քայլափոխի դրանք են, ամեն դռան վրա՝ տարբեր կողմերով, ես հիշում եմ՝ ինչպես էի ամեն տարի անցնում և նայում իմ դատարկ փորին՝ հույս ունենալով, ուր Աստված ինձ կլսի և մի օր այնտեղ նոր կյանք կծնվի։ Երևի շատերը չեն հասկանում, թե ինչու եմ այսքան ուրախ. դե հղի ես ու ապրես, բայց դա ևս մի անգամ ապացուցում է, որ մեր աղոթքներն ու խնդրանքները լսվում են։ Այնտեղ՝ վերևում, ավեի լավ գիտեն, թե մեզ ինչ և րեբ է անհրաժեշտ։ Այնպես որ, բոլոր նրանց, ովքեր շատ են երազում, ես ուղարկում եմ իմ ֆլյուիդները եւ մտովի վարակում եմ ձեզ... 

Սա լավագույնն էր, ինչ կարող էր ինփ հետ տեղի ունենալ։

Комментариев нет: