Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում ՊԲ պայմանագրային զինծառայող է մահացել - Erevan.live

Լրահոս

2/15/2020

Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում ՊԲ պայմանագրային զինծառայող է մահացել



Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հ. Ա.-ն: Հայտնում է ՊԲ լրատվական ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Նշենք, որ 2020 թվականին բացի այս դեպքը 43 օրում ունեցել ենք 10 զոհ ոչ մարտական իրավիճակներում: Վերջին 15 օրում սա արդեն 8-րդ զոհն է:



© factor.am

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր