«Հանեք դիմակները, պարոնայք...». Նազենի Հովհաննիսյան - Erevan.live

Լրահոս

2/11/2020

«Հանեք դիմակները, պարոնայք...». Նազենի Հովհաննիսյան


Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին մուգ գույնի վերնաշապիկ է կրում եւ արտահայտիչ շպարով է։ Նա դիմակ է կրում, իսկ կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ մատանի եւ ժամացույց։ «Ես մի քանի րոպեից այս դիմակը հանեցի, իսկ որոշ մարդիկ ապրում են «ներաճած» դիմակներով, այն էլ` մի քանի։ 

Հանեք դիմակները, պարոնայք... Հ.Գ. Մարդու ուղին իսկապես վերեւ է սկսում գնալ միայն, երբ ինքն իրեն իսկական դեմքով տեսնում ու ընդունում է։ Էնպես, որ առաջ»,- գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր եկեղեցում: մեկնաբանություննում նա գրել է. ««Հավատք և Գործք» համաժողովին: Առավոտը սկսում և ավարտում ենք օրը ժամերգությամբ: Հավատքն առանց գործի մեռած է: Ուրեմն թող յուրաքանչյուրս մի բան կարողանա փոխել` աշխարհը դարձնելով ավելի լավը. Խորանին հենց իմ պաշտպան ու Մայր` Ամենասրբուհու պատկերն է. նա միշտ պահպանում է ու պաշտպանում ինձ: Օրհնյալ թող լինեն բարի ու արդար գործերը»:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր