«Ազիզյանները» սիթքոմի Լևոնը՝ լավ վարձատրվելու, «Դասարանցիները» ֆիլմի մասին և ոչ միայն (լուսանկարներ, տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

2/20/2020

«Ազիզյանները» սիթքոմի Լևոնը՝ լավ վարձատրվելու, «Դասարանցիները» ֆիլմի մասին և ոչ միայն (լուսանկարներ, տեսանյութ)





Դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը մարտի 5-ին հանդիսատեսի դատին կհանձնի «Դասարանցիները» գեղարվեստական նոր ֆիլմը: 12+ հանդիսատեսի համար նախատեսված ֆիլմը կոմեդիայի և դրամայի ժանրային համակցություն է: Ըստ ռեժիսորի՝ թիրախային լսարանը, գուցե, պատանիները լինեն, սակայն այս ֆիլմը կարելի է գնալ դիտելու զույգերով, ընտանիքով, ընկերներով, նախկին և ներկայիս դասարանցիներով և համակուրսեցիներով, այնպես որ թիրախային լսարանը բավական ընդարձակ է:


«Դասարանցիները» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը Ստեփան Հովհաննիսյանն է, ով լսարանին հայտնի է «Ազիզյանները» սիթքոմի Լևոնի կերպարով:

ArmDaily.am-ի հետ զրույցում Ստեփանը նշեց, որ  «Դասարանցիները»-ում նկարահանվելու առաջարկն անսպասելի չէր, քանի որ Տիգրան Նալչաջյանի սաներից է. «Ֆիլմում նկարահանվելու առաջարկն անակնկալ չէր, այսինքն՝ բոլորս էլ գիտեինք, որ ֆիլմում ունենալու էինք մեր կերպարը, նկարահանումներն անցել են շատ համերաշխ, հետաքրքիր։ Մարմնավորում եմ մի տղայի, ով սիրահարված է իրենից տարիքով մեծ աղջկա,ամեն ինչ անում է, որ դա լինի երկկողմանի,իսկ ստացվում է թե ոչ՝ կիմանաք ֆիլմը նայելուց հետո»։

Ստեփանի կարծիքով՝ «Դասարանցիները» հետաքրքիր կլինի իր հասակակիցներին.

«Բնականաբար, հետաքրքիր կլինի մեր հասակակիցներին (ոչ միայն) ու շատ հնարավոր է, որ դասարաններով էլ գնամ ֆիլմը նայելու, որ համեմատականներ անցկացնեն իրենց դասարանի ու ֆիլմում ցուցադրվող դասարանի հետ»։
Ստեփանը նշեց, որ թեպետ լսարանն իրեն ճանաչում է «Ազիզյանները» սիթքոմի Լևոնի կերպարով, սակայն նոր կերպարը տարբերվում է.

«Լևոնից տարբերվում է նրանով,որ Լևոնն ավելի իմաստուն ու իր տարիքից իրեն ավելի մեծ պահող և խոսող կերպար էր,իսկ այս ֆիլմում իմ կերպարը համապատասխանում է իր տարիքին»։


Խոսելով «Ազիզյանները» սիթքոմի ավարտից հետո իր զբաղվածությանը և հոնորարների մասին՝Ստեփանն ասաց հետևյալը

««Ազիզյաններ» սիթքոմից հետո դեռ միայն թատրոնում եմ,նոր նախագծեր էլ են սպասվում,բայց դա կլինի մի փոքր ուշ: Իսկ ինչ վերաբերում է վարձատրություններին, ապա «լավ» ասվածը մի-քիչ հարաբերական է,ամեն մեկն իր պատկերացումներնունի «լավ» ասվածի համար։Ես գոհ եմ իմ վարձատրություններից»։

Դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը մարտի 5-ին հանդիսատեսի դատին կհանձնի «Դասարանցիները» գեղարվեստական նոր ֆիլմը:

Մինչ այդ համացանցում արդեն հասանելի է ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

«Դասարանցիները» ֆիլմը պատմություն է դպրոցական սիրո, իսկական ընկերության և դասարանի համախմբվածության մասին: Ֆիլմում դասարանի աշակերտները որոշում են գնալ տնօրենի մոտ և հրաժարվել իրենց դասղեկից, որը, ի զարմանս իրենց, արդեն հեռացված և նույնիսկ ձերբակալված է լինում: Օրեր անց գալիս է նոր դասղեկ՝ երիտասարդ տղամարդ, որը, ինչպես հետագայում պարզվում է, ոչ մի կապ չունի մանկավարժական աշխատանքի հետ: Իրադարձությունները սկսում են արագ ու հետաքրքիր զարգանալ և ունենալ անսպասելի հանգուցալուծում:
Նշենք, որ Տիգրան Նալչաջյանը նաև ֆիլմի սցենարի հեղինակն է, իսկ դպրոցականների մասին ֆիլմը նկարահանելու մտահղացումն առաջացել էր, քանի որ նաև մանկավարժական գործունեություն է ծավալում՝ դասավանդելով իր դերասանական ստուդիայում:

«Դասարանցիներ»-ում նկարահանվել են նաև իր ստուդիայի սաները.
«Նրանցից ամենահայտնին Ստեփան Հովհաննիսյանն է՝ «Ազիզյանները» սիթքոմից:: Նրանք, ովքեր դիտել են «Արթնացիր» ֆիլմը, կտեսնեն նաև Օֆելյա Հարությունյանին, ով այնտեղ գլխավոր դեր էր խաղում և Լիլյա Գևորգյանին, ով երկրորդ պլանի դերով էր հանդես գալիս»,-նշում է Տիգրան Նալչաջյանը:

Հավելենք, «Դասարանցիները» չնայած անվանմանը՝ ֆիլմը միայն պատանիների համար չէ նախատեսված.

«Այն 12+ է և նախատեսված է բոլորի համար: Կոմեդիայի և դրամայի ժանրային համակցություն է, և ֆիլմում կան ինչպես թեթև, ուրախ և հումորային տեսարաններ, այնպես էլ հուզիչ և դրամատիկ պահեր: Այնպես որ հանդիսատեսի համար կապահովվի զգացմունքների և զգացողությունների բազմազանություն: Ֆիլմը կարելի է գնալ դիտելու զույգերով, ընտանիքով, ընկերներով, նախկին և ներկայիս դասարանցիներով և համակուրսեցիներով, այնպես որ թիրախային լսարանը բավական ընդարձակ է»:
Հավելենք, որ Հավելենք, որ «Դասարանցիները» ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Հակոբյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Օֆելյա Հարությունյանը, Սահակ Դուրյանը, Մարգարիտա Հունանյանը, Ալլա Մնոշյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Հասմիկ Հակոբյանը, Դանիել Սիրեկանյանը և այլք:

Комментариев нет: