Գորիս-Սիսիան ճանապարհին բուք է, Լարս փակ է կցորդիչով բեռնատարների համար - Erevan.live

Լրահոս

2/12/2020

Գորիս-Սիսիան ճանապարհին բուք է, Լարս փակ է կցորդիչով բեռնատարների համար



Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին, ժամը 21:30-ի դրությամբ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այդ մասին հայտնեցին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս և Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է բուք: Սյունիքի մարզի Գորիսից դեպի Հարժիս տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր