Դիպուկահարներ «ՔՊ» նիստի ժամանակ. ինչից է վախենում Նիկոլ Փաշինյանը (Տեսանյութ). Antifake.am - Erevan.live

Լրահոս

2/07/2020

Դիպուկահարներ «ՔՊ» նիստի ժամանակ. ինչից է վախենում Նիկոլ Փաշինյանը (Տեսանյութ). Antifake.am


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջերս տեղի ունեցած նիստերից մեկի ժամանակ, որին ներկա է գտնվել նաեւ Նիկոլ Փաշինյանը, Սայաթ Նովա-Չարենց խաչմերուկում գտնվող «ՔՊ» գրասենյակի շենքը հսկվել է դիմակավորված դիպուկահարների կողմից։ Այս մասին տեղեկացրել է AntiFake.am-ին դիմած քաղաքացին եւ տեսանյութ տրամադրել։

Փաստ է, որ վերջին շրջանում պետական ահռելի միջոցների հաշվին Նիկոլ Փաշինյանն անընդհատ ավելացնում է իր անձնական անվտանգությունը։  Հիշենք ամբողջությամբ զրահապատ նոր մեքենաների ձեռքբերումը, Ֆրանսիա ուղեւորվող կառավարական պատվիրակության օդանավին ռազմական ուղղաթիռով ուղեկցումը, եւ բոլորովին վերջերս կառավարական առանձնատների մուտքը նոր պատնեշներով եւ «դռոնների» խլացուցիչներով պաշտպանելը, հիմա էլ, փաստորեն՝ հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստերին դիպուկահարների հսկողությամբ մասնակցելը։


Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես վախենում է։ Գուցե Նիկոլ Փաշինյանի վախերը պայմանավորված են իր վկայակոչած «ներքին վտանգներո՞վ», «հիբրիդային հեղաշրջման փորձերո՞վ», բայց մի՞թե «ներքին վտանգներից» պաշտպանվելու համար Նիկոլ Փաշինյանին դիպուկահարներ են պետք։

Ըստ երեւույթին` Նիկոլ Փաշինյանը վախենում է արտաքին ուժերից եւ նրա վախերն առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առկա զարգացումներին։

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր