Վենետիկի ծովածոցում կղզի է վաճառվում՝ ավելի քան 2 միլիոն եվրո նախնական արժեքով․ - Erevan.live

Լրահոս

2/15/2020

Վենետիկի ծովածոցում կղզի է վաճառվում՝ ավելի քան 2 միլիոն եվրո նախնական արժեքով․



Վենետիկի ծովածոցում վաճառքի հանված կղզյակի վրա մի քանի տուն և նավակների ծածկ կա, աճուրդի է հանվելու մարտի 3-ին: Նմուշի նախնական գինը 2,2 միլիոն եվրո է:


Այս մասին հայտնում է Primapress-ը:

Կղզյակը տեղակայված է Մուրանոյի մերձակայքում և օդանավակայանից մոտորանավակով մեկնման դեպքում այդտեղ կարելի է հասնել 5 րոպեի ընթացքում:

Ժամանակներ առաջ այստեղ անգամ վենետիկյան զորքեր են տեղակայվել, այնուհետև ընկերություններից մեկը փորձել է այն թանկարժեք հանգստյան գոտու վերածել: Գաղափարը չի հաջողվել կյանքի կոչել, ընկերությունը սնանկացել է և, քաղաքապետարանի հետ ծրագիրը համակարգելով, կղզին վաճառքի է ներկայացրել:

Վերջին տարիներին Վենետիկի ծովածոցում վաճառվել է երկու կղզի՝  Սան Կլեմենտեն և Սակա Սեսոլան, հայտնում է Stol-ը: Այստեղ քաղաքային հիվանդանոցներ են գտնվել: Գնորդները հյուրանոցներ և համագումարային կենտրոններ են կառուցել:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր