Ով է Դիանա Փաշինյանը, ով Դիլիջանում ունի ռեստորաններ, հյուրանոց, իսկ Ռուսաստանում՝ շքեղ գեղեցկության սրահ. «Իրավունք» - Erevan.live

Լրահոս

1/29/2020

Ով է Դիանա Փաշինյանը, ով Դիլիջանում ունի ռեստորաններ, հյուրանոց, իսկ Ռուսաստանում՝ շքեղ գեղեցկության սրահ. «Իրավունք»



«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած այն բոլոր արդարացումներին, թե իր գրպանները ծակ և դատարկ են, այնուամենայնիվ, ինչպես արդեն նկա­տել ենք, Նիկոլ Փաշինյանի խոսքը գրեթե երբեք գործ չի դառնում: Ինչպես գրվեց մամուլում՝ Նովոռոսիյսկ քաղաքում Փաշինյան Դիանա անունով մի աղջիկ 90 մի­լիոն ռուբլով (միլիոնուկես դոլար) գնել է քաղաքի ամենաշքեղ գեղեցկության սրա­հը: Պարզվում է, որ Դիանա Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր դուստրն է:

Իսկ ահա մեր աղբյուրի պնդմամբ՝ վերոնշյալ զարմուհին բավականին մեծ բիզ­նեսներ ունի նաև ՀՀ-ում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նույն ինքը Դիանա Փաշի­նյանը, Տավուշի մարզի Դիլիջան քաղա­քում ունի մեկ հյուրանոց և երկու ռեստո­րան»:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր