Այրում է կամուրջները. Ռիհաննայի նախկին ընկերը տաբլոիդին խնդրել է ջնջել երգչուհու հետ լուսանկարները - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

1/25/2020

Այրում է կամուրջները. Ռիհաննայի նախկին ընկերը տաբլոիդին խնդրել է ջնջել երգչուհու հետ լուսանկարները



Վերջերս հայտնի է դարձել, որ երգչուհի Ռիհաննան երեք տարվա հարաբերություններից հետո բաժանվել է ընկերոջից՝ միլիարդատեր Հասան Ջամալից։ Ըստ ամենայնի՝ նրանք ընկերներ չեն մնացել, քանի որ երգչուհու նախկին սիրելին դիմել է տաբլոիդներին՝ խնդրելով ջնջել իրենց ընդհանուր լուսանկարները։

Ըստ ամենայնի՝ ձեռնակարտիրոջ համար բաժանումը ծայրաստիճան ցավոտ է եղել։ Այս եզրակացությանն է հանգել BlackSportsOnlin պորտալի հիմնադիր Ռոբերը Լիտալը։ Լրագրողը Twitter-ի իր էջում հայտնել է, որ Ռիհաննայի նախկին ընկերն իրեն խնդրել է կայքից ջնջել զույգի համատեղ լուսանկարները, որոնք արվել են դեռ երեք տարի առաջ, երբ սկսվում էր նրանց սիրավեպը։

«Ռիհաննայի նախկին ընկերը ինձ հենց նոր խնդրել է ջնջել իր լուսանկարները Ռիռիի հետ, որոնք արվել են 2017թ.-ին։ Անցել է շուրջ երեք տարի։ Չեմ կարծում, թե նրանք թեթեւ են տանում բաժանումը»,- իր միկրոբլոգում գրել է Ռոբերտը։

Комментариев нет: