«Հրապարակ». Արփինե Հովհաննիսյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդա՞մ. «Իմ քայլը» կարծես դեմ չէ - Erevan.live

Լրահոս

1/25/2020

«Հրապարակ». Արփինե Հովհաննիսյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդա՞մ. «Իմ քայլը» կարծես դեմ չէ





«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական խմբակցությունները սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացրել են իրենց թեկնածուներին։ ԼՀԿ-ն՝ Տարոն Սիմոնյանի, ԲՀԿ-ն՝ Գեւորգ Պետրոսյանի, «Իմ քայլը»՝ Վահագն Հովակիմյանի թեկնածությունները։ Ի պաշտոնե կընդգրկվի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Հիշեցնենք, որ բարեփոխումների աշխատանքներին մասնակցելու նպատակով հանձնաժողովին հայտ է ներկայացրել նաեւ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Երեկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը մեր հարցին ի պատասխան նշել է, որ կարծես թե որեւէ խնդիր չպիտի առաջանա Հովհաննիսյանին այդ հանձնաժողովի կազմում ընդգրկելու հարցում․ «Որպես իրավաբան-գիտնական՝ ցանկացած մեկը կարող է ներգրավված լինել»։

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր