Գուցե սեռավարակ ունես և չգիտես այդ մասին - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

1/25/2020

Գուցե սեռավարակ ունես և չգիտես այդ մասին




Պատահական սեռական հարաբերություն ես ունեցել, նոր զուգընկերը հարցրել է սեռական առողջությանդ մասին, կամ զույգդ խոստովանել է, որ դավաճանել է. այս իրավիճակներից յուրաքանչյուրը կարող է ստիպել մտածել` արդյո՞ք  սեռավարակ ունես:
Սակայն այն, որ գոտկատեղից ներքև քոր, ցավ չունես, տարօրինակ հոտեր չես զգում, միզելիս ցավ չես զգում՝ չի նշանակում, որ սեռավարակ չունես:
Հնարավոր է ունենալ սեռավարակ ,առանց նույնիսկ կասկածելու այդ մասին: Երբեմն, ախտանիշները թույլ են արտահայտված, երբեմն դրանք հնարավոր է շփոթել այլ հիվանդությունների ախտանիշների հետ: Երբեմն սեռավարակները պարզապես ախտանիշներ չունեն, սակայն միևնույնն է առողջական խնդիրներ են առաջացնում:

Խոսեք Ձեր բժշկի հետ
Միակ ձևը հստակ պարզելու արդյոք սեռավարակ ունեք, հետազոտություն անցնելն  ու բժշկի հետ խորհրդակցելն է:

Ինչու՞ է անհրաժեշտ իմանալ
Սեռավարակները հաճախ են հանդիպում: ԱՄՆ ում տարեկան 20 միլիոն նոր դեպք է գրանցվում: Եթե սեռավարակ ունեք սակայն տեղյակ չեք այդ մասին, կարող եք վարակել ինչ որ մեկին: Եթե նույնիսկ ախտանշաններ չունեք, սեռավարակը կարող է վտանգավոր լինել ձեր և ձեր զույգի առողջության համար:
Որոշ սեռավարակներ` քլամիդիա, գոնորեա, անպտղություն են առաջացնում:
Այլ սեռավարակներ` սիֆիլիս, ՄԻԱՎ մահացու են: Տարիներ շարունակ չբուժվելու դեպքում սիֆիլիսը կարող է ախտահարել գլխուղեղը, սնյարդային համակարգն ու սիրտը:
Հերպեսի որոշ շտամեր կանանց մոտ կարող են արգանդի վզիկի քաղցկե առաջացնել, տղամարդկանց մոտ` առնանդամի քաղցկեղ, և հեշտոցի քաղցկեղ և կանանց և տղամարդկանց մոտ:

Ե՞րբ անցնել հետազոտություն
Որքան հաճախ պետք է անցնեք հետազոտություն, կախված է մի շարք հանգամանքներից.
Ձեր տարիքից,
սեռից,
մեկից ավելի սեռական զուգընկեր  կամ նոր սեռական զուգընկեր ունենալու հանգամանքից,
հղիությունից,
միասեռական հարաբերություններից (եթե տղամարդ եք),
պաշտպանված սեռական հարբերություն ունենալուց,
արդյո՞ք ներարկման միանգամյա պարագաներ եք կիսում ինչ որ մեկի հետ:
Եթե սեռապես ակտիվ եք, սակայն դեռ երբեք չեք հետազոտվել, հիմա ճիշտ ժամանակն է:
Որոշ սեռավարակներ ժամանակի ընթացքում են դրսևորվում, հնարավոր է ստիպված լինեք կրկնել որոշակի հետազոտություններ 1 և 3 ամիս անց:

Комментариев нет: