Սա անցնում է բարոյական սահմանը. Դ. Խաժակյանը` «Իմ քայլի» անդամի կողմից Թովմասյանի դստեր վերաբերյալ գրառման մասին - Erevan.live

Լրահոս

1/27/2020

Սա անցնում է բարոյական սահմանը. Դ. Խաժակյանը` «Իմ քայլի» անդամի կողմից Թովմասյանի դստեր վերաբերյալ գրառման մասին





«Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Այս առնչությամբ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությանղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է, որ սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը:


««Իմ քայլը» խմբակցության անդամը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը մատնանշելով այն և գրելով «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը, քանի որ վերաբերում է պաշտոնյայի ընտանիքին: Այսպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի: Հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը»,- գրել է նա:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր