Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին միշտ էլ մտահոգում է հարցը,
թե տղամարդիկ կանանց հատկապես որ հատկություններն են գնահատում:
Նախ ասենք, որ տարիքի
հետ տղամարդկանց ցանկությունները՝ կապված հակառակ սեռի հետ, փոխվում են: 20-25 տարեկանում
տղաները շեշտը դնում են կնոջ գեղեցկության ու սեքսուալության վրա ու հաճախ ցանկանում
են ունենալ ոչ թե լուրջ, այլ ժամանակավոր հարաբերություններ:
30 տարեկանին մոտ տղամարդիկ սկսում են ավելի շատ գնահատել կնոջ
մեղմությունը, ներքին գեղեցկությունը, կենցաղավարությունը, քանի որ այդ տարիքում նրանք
առավել հաճախ մտածում են ընտանիք կազմելու մասին:
40 տարեկանից հետո տղամարդու համար առաջնային են դառնում կնոջ
համբերատարությունն ու զիջողականությունը:
Այնուամենայնիվ, կողակցին
գեղեցիկ տեսնելու ձգտումը ոչ մի տարիքում լիովին չի մարում տղամարդկանց մեջ: Այնպես
որ, սխալ են այն կանայք, ովքեր միայն երիտասարդ տարիքում են հիշում մանիկյուրի, վարսահարդարման
ու հագուստի մասին, իսկ տարիքի հետ իրենց թույլ են տալիս մոռանալ, որ պետք է ֆորմայի
մեջ լինել, հաճախ գիրանում են ու դառնում անխնամ: Շատ կանայք, ովքեր 30-ից հետո սկսում
են քաշ հավաքել, ասում են՝ իբր տղամարդկանց դուր չեն գալիս նիհար աղջիկները. այո, դա
ճիշտ է, բայց մի բան է թմբլիկությունը, մեկ այլ բան ճարպակալումը:
Տղամարդիկ կանանց մեջ բարձր են գնահատում են նաև առողջ անկախությունը,
որը չի տանում ֆեմինիզմի, շփվելու կարողությունը, խելքը, բայց ոչ ինտելեկտով բոլորին
բուռը հավաքելու ցանկությունը, հումորի զգացումը, իրեն հետևելու կարողությունը:
No comments:
Post a Comment