Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը: Էմերսոն.
Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան, հասնելու
միջոցոը՝ պայքարը: Իրվինգ.
Դատավորները պիտի հիշեն, որ իրենց գործն օրենքը մեկնաբանելն
է, այլ ոչ թե այն պարգևելը: Բեկոն.
Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել, չի՞ կարելի արդյոք արդարացում
գտնել: Լիխտենբերգ.
ՈՒնեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը: Մաքսիմ Գորկի.
Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք,
որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ:
Լառոշֆուկո.
«Բռունցքի իրավունքը» նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր
քառակուսին կամ քառակուսի շրջանը: Զեյմե.
Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի: Կատո Ավագ.
Յուրաքաչյուր մարդ պետք է որոշ չափով օրենքներ իմանա. եթե նա
գիտի դրանք բավականաչափ, որպեսզի դրանց ճանկը չընկնի, նրանից լավ փաստաբան դուրս կգա:
Հենրի Շոու.
Չկա ավելի, վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը:
Սավոնարոլա.
Հաճախ օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը:
Սորեն.
Խիղճը օրենքների օրենքն է: Լամարթին.
Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ
մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում
են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում: Լառոշֆուկո.
No comments:
Post a Comment