Ինչպե՞ս են ամենաերիտասարդ միլիարդատերերը ծախսում վաստակած փողերը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

1/27/2020

Ինչպե՞ս են ամենաերիտասարդ միլիարդատերերը ծախսում վաստակած փողերը





Ամերիկայում հինգ ամենաերիտասարդ միլիարդատերերն ընդհանուր առմամբ ունեն 28.5 միլիարդ դոլար: Պարզվել է, որ Քայլի Ջեները, Էվանա Շպիգելը, Բոբի Մերֆին, Լուկաս Ուոլթանը եւ Խուլիո Մարիո Սանտո-Դոմինգոն տարբերվում են, հաղորդում է Americaru-ն:

Քայլի Ջեներն աշխարհում ամենաերիտասարդ միլիարդատերն է, որը ծախսում է իր կարողության մեծ մասը նոր տների, շքեղ ավտոմեքենաների եւ իր փոքրիկ դստեր հետ հանգստի վրա: Ջեները հայտնի է նրանով, որ ցուցադրում է իր կարողությունը սոցիալական ցանցերում. օրինակ՝ նա հրապարակել էր լուսանկար, երբ վարձակալել էր 200 միլիոն դոլարով սուպեր առագաստանավն իր 22-ամյակը նշելու համար:


Snapchat-ի համահիմնադիր Էվան Շպիգելն ունի ավելի համեստ մոտեցում հարցում, թե ինչպես ծախսել իր ժամանակն ու փողերը, հատկապես 2017 թվականին մոդել Մրանդա Քերի հետ ամուսնությունից հետո: Ամուսինները առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու ապրում են Կալիֆոռնիա նահանգի Բրենթվուդում, ունեն առանձնատուն Մալիբուում՝ օվկիանոսի ափին: Շպիգելը շատ է ճանապարհորդում, սակայն քիչ է ծախսում շքեղության վրա:

Բոբի Մերֆին ծախսել է ավելի քան 30 միլիոն դոլար Pacific Palisades-ում անշարժ գույքի վրա, որը գտնվում է իր ընկերության գլխավոր գրասենյակի մերձակայքում:

Լուքաս Ուոլթոնը՝ Wahlmart-ի ժառանգը, ներդրել է First Solar-ում եւ Arvest Bank-ում: Նա նաեւ իր ընտանիքի հիմնադրամին կից բնապահպանական ծրագրի հարցերով հանձնաժողովի նախագահն է, որին փոխանցել է շուրջ 149 միլիոն դոլար:

Խուլիո Մարիո Սանտրո-Դոմինգոն հետաքրքրվում է երաժշտությամբ: Նա դարձել է դիջեյ եւ հիմնադրել սեփական երաժշտական ընկերությունը՝ Sheik Her n’ Beik Entertainment-ը:

Комментариев нет: