Ինչպե՞ս պատրաստվել առաջին ժամադրությանը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

1/11/2020

Ինչպե՞ս պատրաստվել առաջին ժամադրությանը




Առաջին ժամադրությունը կարող է շատ սթրեսային լինել: Սկսած ճիշտ հագուստ ընտրելուց, վերջացրած հետագա զրույցով՝ այն կարող է շփոթության մեջ գցել ցանկացած աղջկա: Ահա մի քանի պարզ խորհուրդներ առաջին ժամադրությանը պատրաստվելու և տղային ձեր վստահությամբ հիացնելու համար:

Ընտրիր առաջին ժամադրության հագուստը նախօրոք և ընդունիր երկար, հաճելի լոգանք` հանդիպման ժամանակ գայթակղիչ ու բուրումնավետ լինելու համար:


Գինովցած ու անփույթ
Դու հավանաբար նյարդային լարվածություն ես զգում ժամադրությունից առաջ: Այնուամենայնիվ, մի՛ փորձիր դատարկել գինու ամբողջ շիշը մինչ հանդիպումը: Առաջին ժամադրությանը ոչ սթափ վիճակում ներկայանալը դժվար թե դրական տպավորություն ստեղծի քո անձի մասին:

Կազդուրիչ քուն
Մի լավ հանգստացիր ժամադրությունից առաջ: Դու հաստատ չէիր ցանկանա գերհոգնած տեսք ունենալ հենց առաջին հանդիպման ժամանակ:

Զվարճացի՛ր
Եթե երեկոն կազմակերպում ես դու, մտածիր այնպիսի մի բան, որ այն հետաքրքիր ու զվարճալի կլինի երկուսիդ համար էլ: Օրինակ՝ էկզոտիկ կերակրատեսակներ համտեսելը կարող է շատ հետաքրքիր լինել քեզ համար, բայց ամենևին էլ պարտադիր չէ, որ նույնքան հաճելի լինի ընկերոջդ համար:

Անվտանգությունն առաջնային է
Տեղյակ պահիր ընկերներիդ քո ժամադրության մասին: Լավ կլինի, որ նրանք իմանան, թե ուր ես գնալու և ում հետ:

Կորչի անառողջ սնունդը
Մի՛ չարաշահիր ուտելիքը ժամադրությունից առաջ, և խուսափիր փքվածություն առաջացնող կերակուրներից:

Հմայի՛ր նրան
Մի կողմ դիր սրամտություններդ այդ երեկո ու եղիր ավելի խելամիտ: Իրականում երիտասարդին հիացնելու գլխավոր բանալին նրա սիրած սպորտաձևի կամ երաժշտական խմբի մասին զրույցներն են:

Հանգստացրո՛ւ նյարդերդ
Ներողամիտ եղիր: Շատ հնարավոր է, որ նյարդային լարվածություն ես զգում ոչ միայն դու, այլև ընկերդ:
 
Բայց ես այդքան էլ շատ չեմ ուշացել ...
Ներկայացիր ճիշտ ժամին: Ուշանալու դեպքում կարող ես պարզապես զրկվել ժամադրությունից:

Թեթև տար
Փորձիր լիարժեք հաճույք ստանալ երեկոյից: Անգամ եթե ձեզ մոտ ոչինչ չստացվի, գոնե լավ ժամանակ կանցկացնես:

Комментариев нет: