«Ձեր ամեն խոսքը խոսվելու է ձեր դեմ». Մարիամ Փաշինյանի պատասխանը Վանեցյաններին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

1/13/2020

«Ձեր ամեն խոսքը խոսվելու է ձեր դեմ». Մարիամ Փաշինյանի պատասխանը Վանեցյաններին



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, արձագանքելով Արթուր Վանեցյանի գրառմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր ջան. երբ ասում եք, թե տղամարդկային արժանապատվությունը ձեզ թույլ չի տալիս խոսել, զարմանում եմ: 

Վերջին երեք չորս ամիսներին սպառնում եք, որ պիտի խոսեք, առանց հիշելու տղամարդկային արժանապատվության, սրբություն հանդիսացող ընտանիք հասկացության մասին: Դե խոսեք: Խոսեք եւ բացատրեք, եթե ընտանիքը սրբություն է, ինչու՞ եք ստեր տարածում այն ընտանիքի մասին, ում ընդգծված խոնարհություն եք ի ցույց դրել՝ առանց կարիքի: Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր: Դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք։ Ձեր ամեն խոսքը խոսվելու է ձեր դեմ: Բարևեք Նոնային, Արտյոմին եւ Դավիթին»:

Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր