Արվեստ, թե՞ 18+ - Erevan.live

Լրահոս

1/26/2020

Արվեստ, թե՞ 18+





Այսօր հեռուստատեսությամբ, ռադիոյով և տեղեկատվության ստացման այլ միջոցներով մարդկանց հրամցվում է աղբի մի մեծ կույտ, որի վրա քաշված փայլուն շղարշը մոլորեցնում և էկրանին է գամում շատերին: Կիսամերկ հայ աղջիկների շքեղաշուք զգեստների և նրանց ինտիմ կյանքի մանրամասները պատմող պատկերների հերթափոխն ուղեկցվում է բարձրահնչյուն կլկլոցներով կամ նույնիսկ ոռնոցներով՝ հիշեցնելով մարդ տեսակի կենդանական ծագման մասին: Ձգտելով հասնել արևմտյան շոուբիզնեսի աստղերի ետևից՝ հայ երգիչ-երգչուհիներն ընկնում են ծայրահեղության մեջ՝  հավատալով, որ պատկանում են այն իրականությանը, որը բոլորովին իրենցը չէ, որը հակասում է իրենց մշակույթին ու ապրելակերպին: Նրանք փոխում են իրենց արտաքինը՝ տիպիկ տնային տնտեսուհիներից վերածվելով ՄԵԳԱաստղերի, որից հետո՝ ինքնավստահության առատ հոսքից խելակորույս՝ հանվում են տեսախցիկի առաջ ու մեկ մեկ էլ երգում են, որ չհամարվեն մերկապարուհիներ: Լկտիությունը շփոթած համարձակության հետ, վայնասունն էլ՝ տաղանդի, հայ աստղիկներն աղավաղում են ներկա ու ապագա սերնդի գեղագիտական ճաշակը:
 Հասկանալի է, որ ամեն մարդ ունի ինքնադրսևորման, ազատ ընտրության, այսպիսին կամ այնպիսին լինելու իրավունք: Սակայն երբ խոսքը տեղեկատվական աղբյուրների մասին է, ցանկացած հանրային անձ պարտավոր է հիշել իր առջև դրված պատասխանատվության մասին: Երբ պատրաստվում ես հասանելի դարձնել որևէ տեսահոլովակ, որևէ ֆիլմ, որևէ ուղերձ, պետք է հաշիվ տաս քեզ՝ արդյո՞ք պատասխանատու ես դրա թողած ազդեցության համար:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր