1. Ցավն աճի մի մասն է: Երբեմն կյանքը փակում է դռները, քանի
որ տեղից շարժվելու ժամանակն է: Եվ դա լավ է, որովհեետև հաճախ մենք մնում ենք նույն
տեղում միայն այն պատճառով, որ հանգամանքները չեն դրդում մեզ գործել: Հիշեք, որ ցանկացած
լավ բանի համար ժամանակ է հարկավոր: Եղեք համբերատար և լավատես: Մի վախեցեք ցավի դեմ
պայքարելուց. երբ դուք ոչինչ չեք անում, ցավը վնասում է ձեզ, իսկ դիմադրելու դեպքում,
այն օգնում է աճել և ուժեղանալ:
2. Կյանքում ամեն բան ժամանակավոր է: Ամեն անգամ, երբ անձրև
է գալիս, մենք գիտենք, որ այն ի վերջո կտրվելու է: Երբ մթնում է, այնուհետև անպայման
լույսը բացվում է: Ամեն օրը հիշեցնում է մեզ դրա մասին: Ամեն անգամ, երբ ձեզ ցավ են
պատճառում, վերքը լավանում է: Ոչինչ հարատև չէ:
3. Անհանգստությունն ու դժգոհությունները ոչինչ չեն կարող
փոխել: Նրանք, ովքեր շատ են բողոքում, ոչնչի չեն հասնում: Ավելի լավ է անընդհատ փորձել
ինչ-որ բան անել, գործել, նույնիսկ, երբ թվում է, թե պարտվում եք, քան ոչինչ չանել և միայն դժգոհել: Իրական երջանկությունը
գալիս է այն ժամանակ, երբ դուք դադարում եք բողոքել ձեր խնդիրներից և շնորհակալ եք
լինում այն ամենի համար, ինչ ունեք:
4. Սպիերը ոչ թե թուլության, այլ ուժի նշան են: Երբեք մի
ամաչեք կյանքի թողած հետքերի համար: Սպին ցավի պարտության և ձեր հաղթանակի ապացույցն
է: Իսկ եթե հաղթել եք, ուրեն առաջ եք գնացել, դարձել եք առավել իմաստուն և հասուն:
Սպիերը դիտարկեք դրականի տեսանկյունից, և երբեք մի խղճածեք ինքներդ ձեզ, չէ՞ որ դուք
հաղթել եք:
5. Պայքարը ոչ թե
խոչընդոտ է ձեր ճանապարհին, այլ հենց ինքը ճանապարհն է:
Յուրաքանչյուր՝ անգամ չնչին պայքարը մեկ քայլ առաջ է: Մի
վախեցեք դուրս գալ ձեր հարմարավետության սահմաններից: Դուք կարող եք կորցնել կայունության,
ապահովության զգացումը, կարող եք կորցնել այն ամենն, ինչը թանկ է ձեզ համար, կարող
եք հայտնվել լիակատար միայնության մեջ: Հիշեք, որ միայնությունը տարածք է, որի կարիքն
ունեք, իսկ մնացածը փորձություն է, որը ստուգում է նպատակին հասնելու ձեր ցանկության
աստիճանը:
6. Այլ մարդկանց բացասական արձագանքը ձեր խնդիրը չէ: Ինքնավստահ
եղեք, երբ բացասական մթնոլորտը շրջապատում է ձեզ: Ժպտացեք, երբ ուրիշները փորձում են
հաղթել ձեզ: Դա սեփական էնտուզիազմը պահպանելու հեշտ միջոց է: Երբ մարդիք վարկաբեկում
են ձեզ, մնացեք այնպիսին, ինչպիսին կաք, երբեք թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկի խոսակցությունները
փոխեն ձեզ: Միշտ էլ կլինեն մարդիք, ովքեր վատը կխոսեն ձեր մասին, անկախ այն բանից,
թե ինչ եք անում և ինչքան լավ եք անում: Անհանգստացեք ինքներդ ձեր մասին, այլ ոչ թե
այլոց կարծիքների:
Նյութի հեղինակ՝ Լիլիթ Ավետիսյան
Комментариев нет:
Отправить комментарий