Նիկոլ Փաշինյանը ոչ թե համախմբել, այլ պառակտել է մարդկանց. Լիլի Մորտո - Erevan.live

Լրահոս

11/20/2019

Նիկոլ Փաշինյանը ոչ թե համախմբել, այլ պառակտել է մարդկանց. Լիլի Մորտո





Հայտնի սկանդալային մոդել Լիլիթ Մարտիրոսյանը, նույն ինքը՝ Լիլի Մորտոն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընդդիմադիր շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ նշելով. «էս ու՞մ եք ուզում վարչապետ ընտրել, ժողովո՛ւրդ… Հասարակ հարգալից խոսալու ձեւ չգիտի, ոնց որ անմակարդակ, խուլիգան, չարաճճի, կռվարար, հանդուգն 17 տարեկան լակոտ լինի… Զարմանում եմ՝ դուք էս ամեն ինչը չե՞ք տեսնում, թե՞ ուղղակի ձեռնտու չի տեսնել…: Ցանկացած պարագայում, ցանկացած մարդու՝ կողքից նայեք «հոգով իսկական հոգեբանի» աչքերով ու ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա…»:




Լիլի Մորտոյի այս գրառումը շատերի զայրութն է առաջացրել, որին հաջորդել է վիրտուալ տիրույթում նրա վրա հարձակումը՝ բացասական մեկնաբանությունների տեսքով:
Այս թեմայի շուրջ  խոսելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Լիլի Մորտոյի հետ, ով նշեց.
«Կարծում եմ՝ ցանկացած մարդ ունի կարծիք արտահայտելու իրավունք, եւ եթե մեկը ամբոխից առանձնանում է իր տեսակետով, ապա դա դեռ չի նշանակում, որ ամբոխն է ճիշտ: Նիկոլ Փաշինյանի մասին ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին: Եվ եթե ասում են, թե նա համախմբել է մարդկանց, ապա ես հակառակը կասեմ՝ նա պառակտել է մարդկանց եւ այսօր ինտերնետ տիրույթում մեկնաբանություններին հետեւելով՝ դա պարզ երեւում է: Եթե ես կամ մյուսները չենք սատարում Նիկոլ Փաշինյանին եւ նրա գաղափարները, ապա դա դեռ չի նշանակում, որ մենք ՀՀԿ-ականներ ենք կամ թշնամիներ. մեզնից ամեն մեկն իր կարծիքն ունի»:




Լիլին իր գրառման մեջ ընդգծել էր՝ «Ցանկացած պարագայում, ցանկացած մարդու՝ կողքից նայեք «հոգով իսկական հոգեբանի» աչքերով ու ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա…»: Հարցին, թե, ըստ նրա, որն է «հոգով իսկական հոգեբանի» աչքերով նայելու կերպը, պատասխանեց.

«Նկատի եմ ունեցել, ոչ թե ուղղակի հոգեբանի, այլ հոգով իսկական հոգեբանի աչքերով: Ես էդպես եմ նայում, թեեւ ինձ հոգեբանի տեղ չեմ դրել, ոչ էլ համապատասխան կրթությունն ունեմ: Ամեն դեպքում, կարծում եմ, մարդկանց հոգեբանությունից շատ բան եմ հասկանում: Նիկոլ Փաշինյանին էլ նայում եմ ու հասկանում, որ նա ուղղակի հանդուգն մեկն է: Ճիշտ է՝ ինձ համար նա հարգանքի արժանի է, որ իր ուզածին հասավ, բայց, ըստ իս, իր փոխարեն յուրաքանչյուրն էլ նույն արդյունքի կհասներ. եթե նրա փոխարեն մեկ ուրիշտ դուրս գար ու ասեր եկեք «մերժենք Սերժին», ապա ժողովուրդը տվյալ մարդուն կմիանար: Ն. Փաշինյանը շատ խորամանկ մարդ է, նա դեռ մեկ ամիս առաջ էր ասել, որ իր ծրագրերն իրականացնելու է եւ Սերժ Սարգսյանն էլ հրաժարական է տալու, ինչը եղավ: Գիտեք, ինքս էլ կողմ եմ հեղափոխությանը, իհարկե, ես էլ եմ ուզում, որ մեր ժողովուրդը լավ ապրի, բայց, կարծում եմ, որ վերջում շախ եւ մատ է լինելու: Ժողովուրդը  հիմա մտածում է, որ ապրելու է իր երազանքների երկրում, բայց այդպես դժվար թե լինի»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին «լակոտ» անվանելուն՝ Լիլին հավելեց. «Ես նրան ղեկավարի պաշտոնում չեմ տեսնում: Նա շատ անհավասարակշիռ մարդ է,  ինչպե՞ս է կարողանալու միջազգային բանակցություններ վարել, նա միայն կարողացել է միամիտ հայ ժողովրդի վրա տպավորություն թողնել: Իմ խոսքերից ես հետ չեմ կանգնում, բայց ասեմ, որ «լակոտ» ասելով նկատի եմ ունեցել, որ նա երեխու նման իր ուզածին հասավ, իսկ եթե 17-ամյա երեխան դեռեւս չարաճճի է ու իր ցանկություններին ամեն գնով ուզում է հասնել, ապա ինձ համար նա լակոտ է»:

No comments: