Հարցազրույց Stand Up-եր Գրիշա Օհանյանի հետ - Erevan.live

Լրահոս

8/11/2019

Հարցազրույց Stand Up-եր Գրիշա Օհանյանի հետ




Կպատմեք Ձեր և Ձեր նախասիրությունների մասին։
- Ապրում եմ Երևանում։
Ավարտել եմ Թատերականը, դպրոցը և նույնիսկ մանկապարտեզը: Հիմա գրում և հանդես եմ գալի Stand Up ժանրում։ Աշխատում եմ PHOTO PUB-ում: Նախասիրություններս տարբեր են ինչպես անհաս փառքի ճամփան:) Իսկ ամենասիրելին երաժշտություն լսելով քայլել՝ անկախ վայրից ու ժամից:

Ե՞րբ բացահայտեցիք Ձեր մեջ հումորային տաղանդը
-Նախորդ հարցին պատասխանելուց։
 Ի՞նչն է Ձեզ ստիպում զբաղվել հումորով։
-Ինչը չէ,ով: Ես, ինչպես մնացած բոլոր զբաղմունքները: Զբաղվում եմ, որովհետև սիրում եմ: Ինչպես մեր շատերի, բայց իմ կարծիքով կոնկրետ մի հոգու պապա ասել.
-Մարդ պետքա սիրի իր գործը, որ ավելի հաճախ երջանիկ պահեր ունենա:

Ի՞նչ է Ձեզ համար բեմը, ի՞նչ եք զգում, երբ  հանդիսատեսը ծիծաղում է Ձեր արած հումորների վրա։
Հաճույք: Հետ եմ ստանում եմ տվածս էներգիան: Էնպես է հետ գալիս, որ հեռախոսս 13 տոկոսից 100 ա դառնում :

Մինչ Stand-up-ին մասնակցելը ի՞նչ նախագծերի եք մասնակցել։
Տարբեր հարթակներում ելույթներ եմ ունեցել ու մինչև հիմա շարունակում եմ, իսկ  Stand Up Comedy-ն առաջին հեռուստատեսային նախագիծն է, որին մասնակից եմ:

Ո՞րն է Ձեր կյանքի ամենահաջողված նախագիծը։
Չեմ կենտրոնանում նախագծի հաջողված լինելու մեջ, հաջողված են բոլոր նախագծերը, որտեղ կամ ես: Սա ավելի շատ խորհուրդ է, քան պատասխան:

Ի՞նչ կուզեիք անել, որը մինչ օրս կյանքի չեք կոչել։
 -Ես ունեմ համբերություն, ինձ մոտ ամեն ինչ ժամանակին է լինում, դրա համար չունեմ այդպիսի ցանկություններ, մինչ օրս:)

Շնորհակալություն անկեղծ և հետաքրքիր պատասխանների համար։



Հեղինակ՝ ԴավիթԱբովյան

No comments: