Զառա Մինասյան` Չդավաճանել սեփական սկզբունքներին անկախ հանգամանքներից և միշտ գնալ առաջ։ - Erevan.live

Լրահոս

8/13/2019

Զառա Մինասյան` Չդավաճանել սեփական սկզբունքներին անկախ հանգամանքներից և միշտ գնալ առաջ։



Կպատմեք ձեր մասին, ինչպե՞ս եղավ, որ  դարձաք դերասանուհի։
Կստեմ եթե ասեմ, որ նախօրոք պլանավորել եմ, կամ ցանկությունս մեծ է եղել հայտնվել տվյալ բնագավառում։ Քանի որ ի սկզբանե հանդես եմ եկել, որպես մոդել և ցանկանում էի ավելի խորանալ և պրոֆեսիոնալ դառնալ մոդելային ասպարեզում։ Առաջարկներ շատ էին լինում և մի օր ստացա հրավեր մասնակցելու սերիալում գլխավոր հերոսուհու կերպարը կերտելու համար։ Որոշեցի փորձեմ, կարծում եմ վատ չստացվեց։

Ի՞նչ է Ձեզ համար բեմը, ի՞նչ եք զգում, երբ  հանդիսատեսը գնահատում է ձեր աշխատանքը։
 Կարծում եմ յուրաքանչյուր արտիստի, մոդելի և առհասարակ «բեմի մարդու» համար հանդիսատեսի գնահատականը ամենակարևորն է։ Երբ ծափահարություններ, հաճոյախոսություններ ես լսում, հասկանում ես որ իզուր չես աշխատել, քեզ մոտ ստացվել է։



Ի՞նչ պլաններ ունեք ապագայի հետ կապված, արդյո՞ք սպսասվում են նոր դերեր:
Այո, իհարկե, սպասվում են նոր դերեր, չբացեմ փակագծերը, միայն կասեմ` սպասեք․․․

Դուք ունե՞ք սիրելի սպորտաձև:
Երևի կառանձնացնեմ լողը:

Հպարտություն թե՞ պատասխանատվություն`  երբ ՖԲ-ի էջիդ 7000 ից ավել մարդ է
հետևում։
Ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Ես կարծում եմ կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան պարտավորված լինելու կամ հպարտանալու համար:
  
Ի՞նչ կանեիք, եթե  ժառանգություն ստանաիք 1․000․000 ԱՄՆ դոլլար։
Երբ կստանամ կմտածեմ այդ ուղղությամբ։

 Ո՞րն է ձեր կյանքի կարգախոսը։
Չդավաճանել սեփական սկզբունքներին անկապ հանգամանքներից և միշտ գնալ առաջ։

Շնորհակալություն անկեղծ և հետաքրքիր պատասխանների համար։


Հեղինակ՝ ԴավիթԱբովյան

No comments: