Իրինա Հարությունյանը՝ նոր երգի և տեսահոլովակի պրեմիերայի մասին... - Erevan.live

Լրահոս

8/13/2019

Իրինա Հարությունյանը՝ նոր երգի և տեսահոլովակի պրեմիերայի մասին...



Երգչուհի, գեղեցկուհի Իրինա Հարությունյանը վերջերս իր երկրպագուներին ներկայացավ նոր երգով, որին հաջորդեց երգի տեսահոլովակը, toparm.info կայքը որոշեց հարցազրույց վերցնել երգչուհուց պարզելու  մի քանի մանրամասներ․

Ողջույն Իրինա

Կցանկանայի իմանալ, թե ո՞ւմ հետ եք համագործակցել նոր երգի և տեսահոլովակի շրջանակներում։
Ողջուն
Սիրահար երգի երաժշտության և խոսքերի հեղինակը` Վլադ Պողոսյանն է, իսկ տեսահոլովակի Հեղինակը` Յանա Դանիելյանը։

Ինչպես իմ պարագայում, այդպես էլ վստահ եմ շատերի ձեզ սիրեցին «Ամենալավը դու ես ու ես» երգից հետո, ի՞նչ կասեք այդ երգի մասին։

«Ամենալավը դու ես ու ես» երգի երաժշտությունը ես եմ գրել, իսկ խոսքերի հեղինակը՝ Ռիչարդ Մադլենյանն է։ Այո ես համաձայն եմ, որ ինձ տվյալ երգը հաջողություն բերեց: Կցանկանամ նաև նշել, որ  «Ամենալավը դու ես ու ես» երգի տեսահոլովակը եղել է առաջինը  հայաստանում, որի դիտումների քանակը Youtube-ում շատ կարճ ժամանակահատվածում հատել է  1000000-ի շեմը։

Ձեր երկրպագուները որտե՞ղ կարող են ունկնդրել ձեզ
Իմ Երկրխագուներիը կարող են ինձ ունկնդրել Varda music hall-ում, ինչպես նաև Առագաստ սրճարանում։

Ի՞նչ կմաղթեք ձեր երկրպագուներին։
Երկրպագուներիս մաղթում եմ քաջ առողջություն մի՛շտ ուրախ լինեն, ես ստեղծագործում եմ նրանց համար և ոգեշնչվում եմ իմ երկրպագուներով։


Շնորհակալություն ժամանակ տրմադրելու և մեր հարցերին պատասխանալեու համար։

Նյութի հեղինակ․՝ Դավիթ Աբովյան


No comments: