Նաիրա Մովսիսյան՝ սիրիր քո անձը․ դու արժանի ես դրան․․․ - Erevan.live

Լրահոս

8/13/2019

Նաիրա Մովսիսյան՝ սիրիր քո անձը․ դու արժանի ես դրան․․․



Դերասանուհի, երգչուհի, «meke up artist», բավականին տարբեր մասնագիտություններ, ինչպե՞ս եք համատեղում։
Ես երգչուհի չեմ, ուղղակի գնացել եմ վոկալի դասերի և արժանացել եմ 5 լաուրյատի կոչման։
Մարդը իր տեսակով բազմապրոֆիլ է։ Պարզապես պետք է Ժամանակը ճիշտ օգտագործել   և զբաղվել այն գործերով, որոնք իրեն հաճելի է։ Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս շատերը չեն կարողանում հասցնել և հաճախ ունենում են խնդիրներ  չհասցնելու հետ կապված։
 
Ինչպե՞ս եղավ, որ Նաիրա Մովսիսյանը դարձավ «meke up artist»։
Նույն հաջողությամբ կարելի է հարցնել, թե ինչպե՞ս ստացվեց, որ ուսումնասիրեցի մարկետինգ, հոգեբանություն կամ այլ ինչ-որ բան։ Ազատ ժամանակ ունենալու դեպքում զբաղվում եմ ինքնակրթությամբ ,այդ զբաղմունքը հարազատ և սիրելի  է ինձ։ Դեռ տարիներ առաջ եմ meke-up սովորել, սակայն, շատ չեմ զբաղվել այդ ամենով։ Իսկ այսօր ես գեղեցիկը ստեղծելով եմ  ապրում։

Կա ՞ կերպար, որը փոխել է ձեր կյանքը։
 Ո՛չ, կա մի ներկայացում, որը ավելի կայացրեց ինձ որպես դերասանուհի, քանի որ պատիվ ունեցա խաղալ Նարեկ Դուրյանի և Հրանտ Թոխատյանի հետ՝դա  «Դոն ժուան ավիա» ներկայացումն էր։

Թատրոն թե՞ ֆիլմ, ո՞րն է ձեզ ավելի հոգեհարազատ և ի՞նչու։
Երկուսն էլ իրենց հետաքրքրությունները ունեն։ Թատրոնում՝ ներկայացման ժամանակ , զգում ես հանդիսատեսի էներգետիկան, իսկ ֆիլմի ժամանակ դու մնայուն կերպար ես դառնում և մարդիկ հնարավորություն են ունենամ անընդհատ դիտելու քեզ։

Դեպք ,որը փոխել է ձեր կյանքը։
Ամեն մի ակնթարթում գտնվում է մի բան։

Ո՞րն է ձեր կյանքի կարգախոսը։
Սիրիր քո անձը․ դու արժանի ես դրան։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն դերասանուհիներին, ովքեր իրենց առաջին քայլերն են անում։
Կարդան, զարգանան, գտնեն սխալներ և հաշվի առնեն կարևոր մարդկանց իմաստուն

Եվ վերջում, ի՞նչ կուզեիք տեսնել այսօրվա արվեստում։
Արվեստ, ծնողներիս ապրած ժամանակաշրջանի արվեստ։

Շնորհակալություն անկեղծ և հետաքրքիր պատասխանների համար։



Հեղինակ՝ Դավիթ Աբովյան

No comments: