Լուսավորիկ՝ թերևս, ինձ այս ոլորտում ավելի հարմարավետ եմ զգում, որովհետև բեմը սիրում եմ, այն իմ ափսեն է։ - Erevan.live

Լրահոս

8/13/2019

Լուսավորիկ՝ թերևս, ինձ այս ոլորտում ավելի հարմարավետ եմ զգում, որովհետև բեմը սիրում եմ, այն իմ ափսեն է։



Ինչո՞ւ Լուսավորիկ և ի՞նչ գործունեություն եք ծավալում։
Անունիս հաճախ եմ անդրադարձել: Աշխատավայրում շա՜տ էին Լուսինեները ու տարբերելն, իսկապես բարդ էր: Մեր փոխտնօրենն էլ ասում էր.
-Լուսավոր աղջիկ ես, բայց տարիքով փոքր, կարծես «լուսավոր պուճուրիկ» լինես՝ իսկական լուսավորիկ, ու էդպես ինձ ասում էին Լուսավորիկ: Մի օր, երբ տեսա «Google»-ում, որ այդ անունը մոլորակում գոյություն չունի, այն դարձավ իմո ու մարդիկ ինձ էդպես գիտեն:
հիմա զբաղվում եմ, թե՛ հաղորդավարությամբ, և թե՛  լուսանկարչությամբ։

Իսկ ի՞նչն է հոգեհարազատ Լուսավորիկին։ Ֆոտո՞ն, թե՞ հաղորդավարությունը։
 Դրանցից բոլորն ինձ համար առանձնահատուկ տեղ ունեն։ Լուսանկարչությունն արվեստ է, հնարավորություն՝ ինքնաարտահայտվելու ու նորը՝ ստեղծելու: Իսկ գրագետ հաղորդավարի նպատակն այնուամենայնիվ անհատի, իրադարձության կամ որևէ հարցի շուրջ ինֆորմացիան փոխանցելն է: Թերևս, ինձ այս ոլորտում ավելի հարմարավետ եմ զգում, որովհետև բեմը սիրում եմ, այն իմ ափսեն է։

Բեմում եղած ժամանակ, երբ ձեզ լուսանկարահանում է մեկ այլ լուսանկարիչ, սակայն այդ նկարը ձեր չի գոհացնում, ինչպե՞ս կվարվեք։
էդպես շատ է լինում: Բայց դա, սովորաբար, նկարողից չէ, շատ եմ ասում. «ի՞նչ կաս, այն ես»: Ոչինչ չեմ անում, միայն «save» ու լավ հիշողությունը՝ նկարի տեսքով միշտ ինձ հետ է)։
 
Դեպք, ո՞րը փոխել է ձեր կյանքը։
 Դպրոցական էի, երբ կազմակերպեցի մի քանի հոգով դասից փախուստն ու մենք հայտնվեցինք մի վայրում, որն իմ կյանքը 360 աստիճանով փոխեց, այդ վայրը կենդանաբական այգին էր:

Մասնագիտությունից զատ, ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
Լուսանկարչությունն ինձ համար ինչ-որ չափով նաև հոբբի է: Բացի այդ սիրում եմ որակով ֆիլմեր, գրքեր, ծանոթություններ։ Եթե մի պստիկ՝ ազատ ժամանակն էլ լինում է, հաստատ այդ որակով զբաղմունքներն իրար հերթ չեն տալիս: Բայց գիրք կարդալը՝ գոնե տասը րոպե, օրվա մեջ պարտադիր հասցնում եմ:

Եթե լինեիք Հայաստանի ոստիկանապետ, ի՞նչ կանենք առաջինը։
Քիչ հանդիպող հարցերից էր, որ կյանքում, դեռ երբեք մտքովս չէր անցել: Որն էլ որ լիներ իմ գործը, ես դրան միանշանակ կվերաբերվեի շատ լուրջ ու մեծ պատասխանատվությամբ: Առաջինը՝ միանշանակ մարդկանց կփորձեի մատուցել ոստիկանի ողջ գործունեության նպատակն ու կարևորությունը, և ամեն բան կանեի, որպեսզի ոստիկանական կրթությունը լիներ բարդ ու մեծ ինտելեկտ պահանջեր: Մենք ամեն օր շատ ենք հասարակացնում նրանց գործն ու վատ ենք արտահայտվում՝ էդպես չպետք է լինի։

Իսկ ի՞նչ արժե Լուսավորիկի «լուսավոր» ֆոտոսեսիան։
Փորձում եմ, ոչ մի հաճախորդի չնեղացնել։ Գնային համակարգը բավականին ճկուն է։ Բավական մատչելիից կարող է հասնել մինչև, նույնիսկ, «կես միլլիոնի»։ Բայց մանրամասների համար կարող են զանգահարել և գրել. Շուտով նաև կայքն ու «Instagram»-ի էջը՝ իմ լուսանկարներով, հանրությանը հասանելի կլինի։

Շնորհակալություն անկեղծ և հետաքրքիր պատասխանների համար։


Հեղինակ՝ ԴավիթԱբովյան

No comments: