Անկեղծ հարցազրույց դերասան Հայկ Մանուկյանի հետ․․․ - Erevan.live

Լրահոս

8/12/2019

Անկեղծ հարցազրույց դերասան Հայկ Մանուկյանի հետ․․․


Կպատմեք Ձեր նախասիրությունների մասին, ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ։
Իմ նախասիրություններն են կիթառ նվագելը, երգելը, գրքեր կարդալը և ծխելը։
Ի՞նչը պատճառ դարձավ, որպեսզի արվեստը ծնվի Ձեր մեջ։
Ինձ մոտ արվեստը վերջնական հասունացավ այն ժամանակ, երբ ես դպրոցական տարիներին մասնակցեցի Ալեկսանդր Շիրվանզադեի տարեդարձին նվիրված ներկայացմանը՝ մարմնավորելով Սուրենի կերպարը։ Դրանից հետո որոշեցի ընդունվել ԵԹԿՊԻ-ի դերասանական բաժինը։

Ուսումը ավարտելուց հետո, արդյո՞ք հեշտ գտաք Ձեր տեղը արվեստի բնագավառում։
Ինձ հեշտ չի տրվել զբաղվել իմ մասնագիտությամբ։ Դիմելով տարբեր թատրոններ և հեռուստաընկերություններ ստացել եմ մերժում, պատճառաբանելով՝ հիմա ազատ տեղ չունենք արտահայտությամբ։ Մինչ իմ բուն մասնագիտությամբ զբաղվելը աշխատել էմ՝ պահակ,մատուցող, ինչպես նաև շինարարության ոլորտում։

Այդ ամենից հետո, մի՞թե չկոտրվեցիք և չկոտրվեց արվեստը ձեր մեջ։
Ընդհակառակը՝ օգնեց։ Ինչպես ասել է Չառլի Չապլինը՝ Արվեստը մինչ մարդուն թևեր տալը, որ նա ճախրի հասարակության մեջ, նախ և առաջ կոտրում է նրա ոտքերը։ Սակայն ես չկոտրվեցի և շարունակեցի կրկին թակել գրեթե բոլոր թատրոնների և հեռուստաընկերությունների դռները։ Այս ամենից  հետո իմ առջև բացվեց Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դուռը, որտեղ հիմա ես աշխատում եմ և որի համար շնորհակալ եմ, թե՛ իմ ընկերոջից, թե՛ թատրոնի գեղարվեստական ղեկավարից, ինչպես նաև թատրոնի ամբողջ անձնակազմից, ովքեր ինձ հնարավորություն տվեցին վայլելու հանդիսատեսի ծափերը։

Ըստ Ձեզ ո՞րն է այն գլխավոր պատճառը, որ խանգառում է այսօրվա սկսնակ դերասաններին ցուցադրել իրենց տաղանդը։
Հնարավորություն չտալը, որպեսզի իրենք արտահայտեն իրենց․․․

Ի՞նչ կուզեիք տեսնել այսօրվա արվեստում:
Արվեստ․․․ Քանի որ ինձ համար արվեստը, մի ուրիշ աշխարհ է, որում տեղ չի գտնում այսօրվա մեր «ԱՐՎԵՍՏ» կոչվածը։ Քանի որ արվեստ ասելով ես հասկանում եմ՝ «Տիգրան Մանսուրյան », «Առնո Բաբաջանյան», «Մինաս Ավետիսյան», «Մարտիրոս Սարյան», «Մհեր Մկրտչյան», «Հենրիկ Մալյան»․․․

-Իսկ այսօրվա արվեստը, որը մեզ են մատուցում մեր հեռուստաընկերությունները, դա ինձ համար արվեստ չէ և չի էլ դառնա։

Շնորհակալություն անկեղծ և հետաքրքիր պատասխանների համար։

Հեղինակ՝ Դավիթ Աբովյան

No comments: