Անկա՝ Ուրեմն այդտեղ իմ առաքելությունը ավարտել եմ ... - Erevan.live

Լրահոս

8/13/2019

Անկա՝ Ուրեմն այդտեղ իմ առաքելությունը ավարտել եմ ...



Կպատմե՞ք Ձեր մասին, ի՞նչով եք զբաղվում։
Ես Անկան եմ, շատերը լսում են ռադիո և հնարավոր է իմաանան, որ 15 տարի է ռադիո աշխարհում եմ ապրում։ Մասնագիտությամբ հեռուստա և ռադիո լրագրող եմ, և այն երջանիկ մարդկանցից, ով աշխատում է իր մասնագիտությամբ։ Ասեմ, որ վերջին տարիներին հաղորդավարական ուղղիով էլ ավելի ընդլայնվեցի ՝շոուներ վարելով։

Ձեզ շատ շատերը, այդ թվում և ես ճանաչում են հայտնի Անկա շոուից, կասե՞ք ինչ է ձեզ տվել ռադիոն մասնավորապես այն հաղորդումը, որը ձեզ ավելի մեծ ճանաչում է պարգևել։
Անկա շոուն ինձ հետ մեծացավ, այդ նախագիծը երիտասարդական ակտիվ ու անսահմանափակ հաղորդում է։Անկա շոուն արդեն 10 տարվա պատմություն ունի, իսկ ռադիո աշխարհի համար այն էլ Հայաստանում դա լուրջ թիվ է։ Նախագիծը տվել է ինձ ամեն ինչ, ես հղկվել եմ ՝աշխատել անսահման շատ։ Անկա շոուի շնորհիվ արժանացել եմ մի շարք մրցանակների, որոնց մասին երբեք չէի էլ երազել,սա մի դուռ էր, որ բացվեց՝ անցա դժվար ու բարդ ճանապարհ։ Ու կցանկանայի փաստեմ՝ ռադիոյում կարողացա ամրապնդվել հենց Անկա շոուի շնորհիվ։Հավատացեք շատ դժվար ու բարդ է ռադիոյով ճանաչվելը։ Քանի որ բավականին խնդրառատ է։ Ես գոհ եմ և երջանիկ, որ ժամանակին ինձ վստահեցին իրագործել Անկա շոու նախագիծը։  Որին հաջորդեց ինձ համար շատ սպասված առավոտյան ծրագրի մեկնարկը ու ես ամեն առավոտ բարի լույս եմ մաղթում բազմահազար ունկնդիրների և երջանկանում, երբ մարդիք իրենց առավոտը վստահում են ինձ։

Բացի ռադիոն և լրագրությունը, ի՞նչ հետաքրքրություններ ունի Անկան։
 Վերջին շրջանում իմ մեջ բացահայտել եմ ճանապարհորդի և լուսանկարչուհու։ Ավելի եմ սկսել սիրել Հայաստանով շրջել և շրջագայել։  Եթե նախկինում ձգտում էի միայն հարմարավետություն, ապա հիմա բնության ամեն կտորը ինձ համար կարող է ստիմուլ հանդիսանալ։ Նախ փորձում եմ նկարել, ամենայն հավանականությամբ մի նախագիծ էլ այդ մասին կլինի։ Գիտեք ,երբ մոտենում ես 30ի շեմին, այդ ժամանակ դեռատիությունը վերածվում է մի տեսակ ավելի լուրջ բաներ անելու ցանկության։ Չնայաց երբ սկսում եմ այսպես խոսել ընկերներս ասում են «էլ մի սկսիր։
  
Իսկ դուք  ունե՞ք երազանք , որը դեռ չի կայացել։
 Անկախ խնդիրներից և հոգսերից ունեմ իմ մեջ մի կարևոր գիծ՝չկորցնել երազելու կարողությունը և դա ինձ ուժ է տալիս ,իհարկե կան կիսատ երազանքներ որոնք անպայման    պետք է իրականանան՝դրանք սկզբունքի հարց է ,չնայած ժամանակն եմ համարում կատարել կարևոր առաքելություն.կազմել ընտանիք և բալիկ ունենալ։

Իսկ ռադիոից բացի, հեռուստատեսությամբ ինչ նախագծերի ե՞ք մասնակցել:
 Բազում նախագծերի և արդեն ժամանակն է TV-ում հանդես գամ նախագծով՝դա իմ մեծ ցանկություների մեջ է մտնում,չնայած եթե անկեղծ առաջարկներ դեռ չկան,հուսամ ,որ այդ բացն էլ կլրացնեմ։

Ո՞րն է ձեր կյանքի կարգախոսը։
Ամեն ինչ սկսվում է  երազանքներից,իսկ երազանքները ունեն կատարվելու բնավորություն՝ վազիր նրանց հետևից։

Ինչ կանեիք եթե մի օր արթնանաիք քնից ու ձեզ ասեին, որ այլևս չկա Անկա շուուն (կներեք դաժան հարցի համար   )
Ուրեմն այդտեղ իմ առաքելությունը ավարտել եմ և ինձ ավելի լավ բան է սպասվում, չնայաց դեռ վաղ է այդ մասին խոսել․  ։

Շնորհակալություն անկեղծ և հետաքրքիր պատասխանների համար։

Հեղինակ՝ Դավիթ Աբովյան

No comments: