Աղաս Մանուկյան` Չծիծաղել իհարկե հեշտ չի, ուղղակի հնարավորինս փորձում ես զսպել քեզ, ինչքանով կստացվի` այ դա երբեք չգիտես։ - Erevan.live

Լրահոս

8/12/2019

Աղաս Մանուկյան` Չծիծաղել իհարկե հեշտ չի, ուղղակի հնարավորինս փորձում ես զսպել քեզ, ինչքանով կստացվի` այ դա երբեք չգիտես։


Այդ ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք  stand up – ի մասնակցել։
Ասեմ,որ հումորով զբաղվում եմ մոտ 12 տարի, ավելի կոնկրետ KBH-ով: Եվ այնպես ստացվեց, որ իմ ելույթը նայեց Սթենդ ափ նախագծի պրոդյուսեր Ս.Մնոյանը և առաջարկեց փորձել իմ ուժերը Սթենդ Ափ ժանրում: Հուսով եմ, սպասումները արդարացվեցին։



Ձեզ օգնողներ կա՞ն ելույթի համար տեքստ պատրաստելու գործում։
Բնականաբար օգնողներ կան, որովհետև նման ծանրաբեռնվածությամբ, նման ծավալի աշխատանք ուղղակի անհնար է միայնակ կատարել։

Ինչքանո՞վ է օգնում Ձեր ելույթին բարբառային ակցենտով հանդես գալը:
Ակցենտով հանդես գալը ինձ ավելի հոգեհարազատ է: Իմ կարծիքով, բարբառը համեմում է հումորը, ընդգծում է կարևոր առանձնահատկությունները։

Ի՞նչ եք կարծում stand up-ը կարող է հիմք հանդիսանալ նոր «32 ատամ»-ի կամ «Վիտամին ակումբ»-ի համար:
Սթենդ ափը՝ առանձին հումորային ժանր է, հաղորդման ֆորմատը այնպիսին է, ինչպիսին որ կա: Եթե մի օր որոշվեց այլ հումորային նախագիծ իրականացնել, ապա դա կլինի պարզապես այլ հումորային նախագիծ։ Մեկը մյուսով փոխարինելու կարիք և նպատակ չկա:

Ի՞նչ ապագա ունի stand up-ից Աղասը:
Կյանքը ցույց կտա: Կան բազմաթիվ պլաններ, որոնք հերթով իրականացվում են:

Հպարտություն թե՞ պատասխանատվություն`  երբ ՖԲ-ի էջիդ 7000 ից ավել մարդ է
հետևում։
Եվ հպարտություն, և պատասխանատվություն: Քիչ մարդ չի․

Վերջերս նայեցի «Տափակ Բաթլ» -ը՝ Մհերի ու ձեր մասնակցությամբ։ Ինչքանո՞վ է հեշտ ստացվում չծիծաղել թեկուզ և տափակ, բայց և ինչ-որ  չափով ծիծաղելու հումորների վրա։
Չծիծաղել իհարկե հեշտ չի, ուղղակի հնարավորինս փորձում ես զսպել քեզ, ինչքանով կստացվի` այ դա երբեք չգիտես։

Ի՞նչ նոր նախագծերում եք պատկերացնում Ձեզ:
Սթենդ ափը ինձ համար շարունակում է մնալ առաջնային: Բայց դա չի նշանակում, որ իմ մասնակցությամբ այլ նախագծեր չեն լինելու:


Շնորհակալություն անկեղծ և հետաքրքիր պատասխանների համար։

Հեղինակ՝ ԴավիթԱբովյան

No comments: