Ամառվա գիշերը գյուղում․Հովհաննես Թումանյան - Erevan.live

Լրահոս

7/18/2019

Ամառվա գիշերը գյուղում․Հովհաննես Թումանյան


   

Լուսընկա գիշեր,
     Երկինքը պայծառ,
     Անհամար աստղեր
     Ցոլցըլում են վառ:
     Քընած է արդեն
     Հովտում ողջ գյուղը,
     Մըթնած ու լուռ է
     Գյուղացու հյուղը:
     Հոգնած գյուղական
     Ընտանիքն ահա
     Սրահում, կալում,
     Կամ կըտրի վըրա:
     Երկընքի դիմաց
     Գըրկված են քընած,
     Վերևիցն, ասես,
     ժըպտում է աստված:

1887

No comments: