Գութանի երգը․ Հովհաննես Թումանյան - Erevan.live

Լրահոս

7/18/2019

Գութանի երգը․ Հովհաննես Թումանյան



Արի՜, գութան, վարի՜, գութան,
     Օրն եկել է, ճաշ դառել,
     Առը շո՜ւռ տուր, խոփիդ ղուրբան,
     Օրհնյալ է աստված, հորովե՛լ:
     Քաշի՜, եզը, ուսիդ մատա՛ղ,
     Քաշի՜, քաշենք, վար անենք.
     Ճիպտի՜ն արա, քըշի՜, հոտա՜ղ,
     Մեր սև օրին ճար անենք:
     Պարտքատերը գանգատ գընաց,
     Քյոխվեն կըգա, կըծեծի,
     Տերտերն օրհնեց, անվարձ մընաց,
     Կըբարկանա, կանիծի:
     Էն օրն եկան թովջի արին,
     Հարկ են ուզում տերության.
     Ի՞նչ տամ կոռին ու բեգյարին...
     Վարի՜, վարի՜, իմ գութան:
     Ձեռըս պակաս, ուժըս հատած,
     Հազար ու մի ցավի տեր,
     Ինձ են նայում մերկ ու սոված
     Մի տուն լիքը մանուկներ:
     Արի՜, գութան, վարի՜, գութան,
     Օրն եկել է, ճաշ դառել,
     Առը շո՜ւռ տուր, խոփիդ ղուրբան,
     Օրհնյալ է աստված, հորովե՛լ:

1887

No comments: