Թևավոր խոսքեր և աֆորիզմներ - Erevan.live

Լրահոս

7/18/2019

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ





Անբան մարդիկ մեռած են իրենց ողջ երկարատև կյանքի ընթացքում:

Ոչ մի բանի չհավատալ նույնն է, ինչ հավատալ ամեն ինչի:

Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար:

Ով վրեժխնդիր է լինում, նա ուրիշների հետ կործանում է իրեն:

Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

Ծուլությունը մեր այն արատներից է, որի հետ մենք հաշտվում ենք ամենից հեշտ:

Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է:

Երջանիկ մարդկանց չափավորությունը գալիս է հաջողակ կյանքի հանդարտությունից:

Մեկն առաջին շարքում անգույն է, սակայն երկրորդում փայլում է:

Պահպանել հավատարմությունն արժանիք է, ճաշակելը` պատիվ:

Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում:

Նա ով կարծում է, թե կարող է ապրել առանց ուրիշների, շատ սխալվում է, իսկ նա ով կարծում է , թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն, սխալվում է ավելի:

Սերը, փողը և հոգսերը թաքցնել անկարելի է:

Գովեստներն օգտակար են թեկուզ նրանով, որ գործնականորեն ամրապնդում են մեր մեջ եղած առաքինությունները:

Լավ կլիներ, եթե անմեղությունը նույնքան հովանավորություն գտներ, որքան հանցանքը

Ավելի լավ է քիչ հասկանալ, քան հասկանալ ոչ ճիշտ:

Չկա այնպիսի մարդ, որը չամաչի սիրած լինելու համար, երբ արդեն դադարել է սիրել:

Տաղանդը բաղկացած է մեկ երրորդ բնազդից, մեկ երրորդ հիշողությունից ու մեկ երրորդ կամքից:

Ամենից շատ ներողամտություն ցուցաբերում է նա, ով իր հանդեպ ոչ մի ներողամտություն չի պահանջում:

Մենք միշտ սիրում ենք նրանց, ովքեր հիանում են մեզանով, բայց միշտ չէ, որ սիրում ենք նրանց, որոնք մեզ են հիացնում:

Վստահությունն արիություն է, հավատարմությունը` զորություն:

Մենք սիրով ներում ենք մեր ընկերների այն թերությունները, որոնք մեզ հետ առնչություն չունեն:

Խանդն արվեստ է չարիք պատճառելու ավելի շատ ինքն իրեն, քան ուրիշներին:

Ով ոչնչի մասին չի հարցնում, նա ոչինչ չի սովորի:

Անսահման արհամարհանքը արհամարհվողի մեջ առաջացնում է սեփական մեծության զգացողություն:

No comments: